Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

5-ից 15-րդ դարի հայկական շարականները՝ ժամանակակից ձևով

5-ից 15-րդ դարի հայկական շարականները՝ ժամանակակից ձևով
28.11.2015 | 14:10

Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Պետրոս Շուժունյանի ստեղծագործություններն արդեն ձայնագրվել են: Նշված ստեղծագործությունների հիմքում ընկած են 5-15- րդ դարերի հայկական շարականներ, որոնք ներկայացվում են ժամանակակից երաժշտական ոճով:

Մոնրեալաբնակ երաժիշտ, երգահանի չորս նոր լարային քառյակների ձայնագրությունը կատարվել է «Մոլինարի» լարային քառյակի հետ (Մոնրեալ, Կանադա):

«Այս ամենի միջոցով դու փաստում ես, որ եղել ես, կաս ու պիտի դեռ շատանաս, նույնիսկ եթե 10 000 կմ հեռու ես քո երկրից: Գրեթե 40 տարի է, ինչ այստեղ եմ՝ Մոնրեալում: Իմ անպարտելի հայկական երաժշտության նվիրումն է, որ օտարները գնահատում են այստեղ: Նրանք ինձ միշտ ասել են, որ մեզ պետք է, որ դու հայկական երաժշտություն գրես, որպեսզի մեր մշակույթը հարստացնես»,- ասում է երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանը:

Նրա խոսքով՝ նման ծրագրերի իրականացումը դրսում իրականում այդքան էլ հեշտ չէ, քանի որ այդ ամենը հոգեկան և նյութական մեծ ներդրումներ են պահանջում, սակայն փաստում է, որ այս ամենն ասես մեր մշակութային վերելքը/վերապրումը լինի արտասահմանում:

«Ժողովուրդները իրենց արվեսով են վկայում իրենց ժողովուրդ լինելը: Մենք օսմանցիների տիրապետության տակ լինելուց հետո շատ- շատ բացերի/բացթողումների մեջ ենք: Մեզ չեն թողել արտադրել: Մի վարկյան պատկերացրեք, եթե Կոմիտասն էլ չլիներ…

Անշուշտ սովետական օրերը մեզ որակավոր թթվածին են տվել, բայց դեռ շատ գործ կա անելու»,- ասաց Պ. Շուժունյանը:

Մոնրեալաբնակ երաժիշտ, երգահանի 5-ից մինչև 15-րդ դարի հայկական շարականները ժամանակակից ձևով ներկայացումը ձայնագրվել է Molinari լարային քառյակի (http://quatuormolinari.qc.ca/en/) և ATMA CLASIQUE (http://www.atmaclassique.com/en/)ձայնագրման ստուդիայի հետ համատեղ, որոնք մեծ ճանաչում ունեն Եվրոպայում:

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ